Pastinfo.am-ը գրում է.

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու։

«Երբ մենք դուրս եկանք պայքարի, մեր կարգախոսը եղավ՝ «Պայքարում ենք հանուն հայրենիքի»։ Մենք մեր պայքարը չենք դադարեցրել, նույնիսկ, սահմաններին՝ ձյան, անձևի տակ, այստեղ ևս չենք դադարեցնելու, մինչև այն պահը, երբ կհասնենք մեր նպատակին։ Նիկոլը հրաժարական է տալու, ես երդվել եմ եղբորս շիրիմի ու Աստծո առաջ, որ մինչև վերջ գնալու եմ», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։

Ազատամարտիկը պատմում է՝ այն պահից ի վեր, երբ իրենք հայտարարել են, որ «Ազատության» հրապարակում փողոցային պայքար են մեկնարկում՝ հեռացնելու ազգադավ իշխանություններին, հազարավոր մարդիկ են այցելել իրենց, խոսել հետները, կիսվել մտահոգություններով՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ են նրանք ուզում.«Իսկապես, մարդիկ ուզում են ազատվել այսօրվա չարիքից՝ այս իշխանություններից, բայց նրանք չեն ուզում նաև հների վերադարձը։ Մարդիկ ունեն հների դառը փորձը, միաժամանակ, նորերի դավաճանությունն էլ են տեսնում։ Մարդիկ այնքան են տարվել հնի ու նորի խոսակցություններով, որ նրանց մոտ, արդեն, խառնաշփոթ վիճակ է»,- ասում է Սերոբ Գասպարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել