Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ է օդանավակայան տանող ճանապարհը։

Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Ոստիկանության լրատվական վարչությունից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 155 անձ։ Նշենք, որ մայիսի մեկից փակ է Ֆրանսիայի հրապարակը, իսկ մայիսի երկուսից Երևանում անհնազանդության ակցիներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել