ՀԱՊԿ-ում հայտնված ՀԱՊԿ-ի թշնամին ու իսկական պատուհասը
2022 թվականի մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող Հայաստանի վարչապետը շատ յուրօրինակ առնչություններ ունի այդ կազմակերպության հետ
• Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի ընդունվի ՀՀ ԱԺ մի հայտարարություն, համաձայն որի Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
• 2018 թվականին մի շինծու և քաղաքական մոտիվներով կարված, հետագայում կասեցված քրեական գործի շրջանակներում, առանց ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ պահելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել և նա ձերբակալվել է։
• Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հետ կաչելով նրան այդ կազմակերպությունից։
• Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է Հայաստանի վետոյի իրավունքը՝ տևական ժամանակ արգելափակելով Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հետագայում Ստանիսլավ Զասն ընտրվել է այդ պաշտոնում։
• 2021 թվականին ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով և ստացել մերժում՝ դիմելու ընթացակարգերը խախտելու և դիմումը կազմակերպության կանոնադրության պահանջներին չհամապատասխանող լինելու պատճառաբանությամբ։
• ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՀԱՊԿ-ի ռազմական ուժերի առաքելության իրականացումը Ղազախստանի տարածքում՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու և հակաիշխանական բողոքի ակցիաները ճնշելու նպատակով։
• Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում դժգոհություններ է հայտնել իր պաշտոնավարման շրջանում այդ կազմակերպության գործունեությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1329315307591936&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել