Սիրիային ոնց որ թե կխփեն... Ռուսները «ձեռները լվացին» Լավրովի այս վերջին հայտարարությամբ, ու քաշվում են մի կողմ... Իրանը միայնակ դժվար թե կարողանա «փրկել» Սիրիան վերահաս պատերազմից.... Ի՞նչ է լինելու Սիրիայի հայերի հետ...
Ոչ մի կերպ չեմ հասկանում էսօրվա Ռուսասատանի ցարին (դե, նա պրեզիդենտ չէ, ըստ էության՝ ցար է) ու նրա քաղաքական էլիտային...
Սիրիան իրենց ՄԻԱԿ ՎՍՏԱՀԵԼԻ դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, որտեղ նաև ՌԾՈՒ-ի բազայի պես մի բան ունեին (միջազգային իրավական իմաստով ռազմաբազայի կարգավիճակ չուներ, որքան գիտեմ, բայց դա այդքան կարևոր չի): 
Սիրիան դարպաս է դեպի Իրան, իսկ այնտեղից արդեն՝ դեպի ԱՆԴՐԿՈՎԿԱՍ: 
Եթե Սիրիան ընկնի, հաջորդը լինելու է Իրանը, որի գլխին առանց այդ էլ հսկայական ամպեր են կուտակված, և իրենց ռեգիոնում էլ Իրանի միակ վստահելի դաշնակիցն էլի Սիրիան է..... Չխորանամ այն հարցի շուրջ, թե Իրանի վրա ռազմական ագրեսիան ինչ կարող է արժենալ հայերի համար (բոլորիս հայտնի է «Հարավային Ադրբեջան» երազանքը, թուրքական գործոնի ուժգնացումը և այլն), դա քաջ գիտենք: 
Մարդ չի հասկանում՝ ռուսներն ի՞նչ են ուզում: Да, Россию умом не понять! 
Իրանից հետո, պարզ չէ՞ արդյոք, որ կգա Ադրբեջանի, Հայաստանի, Միջին Ասիայի երկրների «դեմոկրատացման» հերթը՝ հայտնի մեթոդներով: Իսկ եթե կորցնեն Կովկասն ու Միջին Ասիան, ՌԴ-ն արդեն կլինի ոչ թե արջ, այլ ուղղակի մեծ պանդա... 
- Ռուս քաղէլիտան մանուկ չէ, այդ վտանգը հաստատ գիտակցում է: 
Ե՛ս եմ մանուկ, որ ոչ մի կերպ չեմ հասկանում՝՚ հնարավոր չէ՞ր արդյոք նավերը չհանել Սիրիայի ափերից ու ասել «տղերք, руки прочь от советской власти»... Չինաստանի և Իրանի պես դաշնակիցներ ունեին այդ հարցում: Այդ դեպքում ոչ մի ամերիկաանգլիական քաղաքական լիդեր չէր գնա այդ պայմաններում գլոբալ կոնֆլիկտի, ՌԴ-ի և Իրանի դեմ միաժամանակ պատերազմի, էլ չասած Չինաստանի մասին!!! 
Եվ հարցը բնավ միջուկային զսպումը չէ, Мертвая рука-ն չէ, անգամ այն չէ, թե ով կհաղթի, ով կպարտվի. հարցն այն է, որ այդպիսի կոնֆլիկտի մեկ օրն իսկ կարող է տասնյակ հազարավոր զոհեր արժենալ անգլոսաքսերին, իսկ նրանք զոհեր տալ չեն սիրում, և առաջին իսկ մի երկու հազար զոհերից հետո իրենց իսկ ժողովուրդն այդ պատերազմը սկսած քաղաքական վերնախավին կսրբեր, կլցներ Ատլանտյան օվկիանոսը... 
Ինչո՞ւ ռուսները լքեցին Սիրիան: Այդքան դոշ տալուց, ՄԱԿ-ում վետո խաղացնելուց, Սիրիային զենք տալուց հետո ի՞նչ եղավ: Կաշառվեցի՞ն՝ ինչպես հաճախ, ինչ-որ այլ հակամետ շահե՞ր գտան իրենց համար՝ ինչպես բազմիցս, ի՞նչ եղավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել