73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահի գործերի նախարարությունը հայտարարում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին ազգի առաջնորդ, նրա հովանավոր, պետության նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան մասին: Նա մահացել է այսօր՝ մայիսի 13-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել