Civilnet.am-ը գրում է.
Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
ՍիվիլՆեթի տեղեկություններով ձերբակալվածը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի)։