Ադրբեջանը բաց, ակնհայտ, ամեննա բարձր մակարդակով հայտարարում է, որ հայկական էթնիկ տարրի ներկայությունը իր հարեւանությամբ ներկայացնում է իր համար վտանգ և իր պետական,ազգային տեսլականը/գաղափարախոսությունը/մարտավարությունը ՄԻՇՏ միտված է լինելու Հայաստանի և հետեւաբար հայկական տարրի չեզոքացման/ոչնչացման ուղղությամբ։
Ասեմ ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը հարկ չի համարում նույնիսկ քողարկել իր նպատակները, բացեիբաց հայտարարելով, որ օրինակ Հայաստանը չպիտի բանակ ունենա կամ հայերը իրավունք չունեն բազմանալ։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ինչի° մասին են խոսում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անվանում է Ցեղասպանության հեղինակ Էնվեր փաշային <<լուսահոգի>> իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն ցինիկ ժպիտը մրթին հայազգի ցուցարարներին ցուցադրում է հայասպան <<Գորշ գայլեր>> տեռորիստական կազմակերպության մատնանշանը։
Իսկ եթե զերծ մնալ ավելորդ հուզականությունից, ապա բավական է պարզապես ծանոթանալ Թուրքիայի ՊԵՏԱԿԱՆ <<Մեկ թուրքական գոտի>> տեսլականին, որը իր հերթին հանդիսանում է Մեծ Թուրանի իրագործման հստակ նախագիծ և համաձայն այդ նախագծի մենք պետք է վերանանք։Մեռնենք։Չեզոքանանք։
Կամ օրինակ Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարվում է վայրենի,քոչվոր թուրքալեզու ցեղերի առաջնորդի (Ալհամ Ալիև) կողմից <<ադրբեջանցիների>> իբր <<պատմական>> ժառանգություն, որը իրենք <<պարտավոր են վերադարձնել>>։
Գիտեմ ինչ կասեք...կասեք, որ հազար անգամ սրա մասին գրել եմ, ասել եմ, բղավել եմ բոլոր հնարավոր հարթակներից։
Այո, ճիշտեք։
Ասել եմ, ասում եմ և կրկին հազար անգամ ասելու եմ, մինչեւ մենք բոլորս չհասկանանք, որ հանձնելով Արցախը թուրքին մենք չենք կարող <<գնել>> անվտանգություն։
Կրկնելու եմ այնքան , մինչև չհասկանանք, որ վաճառելով թուրքին մեր հերոս եղբայրների սխրանքները, մեր անմեղ զոհերի հիշատակը, մեր երեխաների կյանքը և ապագան, մենք դիմացը չենք ստանա խաղաղություն։
ԵՒ ի վերջո ,մենք պետք է հասկանանք շատ պարզ մի ճշմարտություն։
Իշխանությունների որդեգրած <<խաղաղություն դարաշրջան>> թրքահաճո քաղաքականությունը երաշխավորված բերելու է ՊԱՏԵՐԱԶՄ։
Իսկ <<Ապագա Կա>> յի տեսլականը, որը փաթաթում են մեր վզին, երաշխավորված բելերու է ԱՐՀԱՎԻՐՔ մեր բոլորիս տուն։
Վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել