Գերագույն գլխավոր անհայրենիքը չունի որևէ սրբություն: Նա, վստահաբար, պայմանավորվածություն ունի ադրբեջանական կողմի հետ, ըստ որի՝
1- թշնամին հրահրում է սահմանային լարվածություն,
2- հայկական կողմը չի կարողանում (չի ստանում նման հրաման) դիմադրել,
3- կայծակնային գրոհով թշնամին մտնում է «անկլավներ»,
4- ինքը ներկայացնում է հրաժարական ու ստեղծված քաոսային վիճակում դիմում փախուստի (անվտանգության արտաքին երաշխիքների դիմաց),
5- պետական աշխատանքը կաթվածահար է արվում,
6- ընդդիմությանն ու փողոցում պայքարողների վրա է դրվում քաոսի պատասխանատվությունը,
7- ժողովրդին լարում իրար դեմ,
8- վերջում զոհաբերում է սեփական թիմին, ավանդույթի ուժով:
ՀԳ- Ամենևին պատահական չեմ համարում անսխալականության սինդրոմով տառապող, նփ-ի հոգևոր հոր վերջին պաթեթիկ կոչը՝ ազգակործան պատուհասի հետ նստել սեղանի շուրջ ու խոսել: Նա նույնպես զգում է, որ իր անառակ որդին ամեն ինչ խառնելուց հետո է դիմելու փախուստի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել