Նկատե՞լ եք, որ ամենամեծ երթերի ժամանակ շատ «պատահականորեն» երթի վայրում են հայտնվում իշխանության հայտնի սպասարկուները:
1. Ռոման Բաղդասարյան
2. Արմեն Մարտիրոսյան
3. Սոս Ջանիբեկյան
Շուտով կարող է հայտնվել նաև չստացված դերասան Գնելը:
Այս մարդիկ ունեն մեկ նպատակ, նրանք օգտագործվելով պատրաստ են ծեծ ուտել, որպեսզի համաժողովրդական պայքարի վրա բիծ քաշեն:
Սիրելի հայրենակից, մեր պայքարը հանուն մեր հայրենիքի է և ոչ թե ընդդեմ նմանների: Մեր պայքարն իսկապես խաղաղ բնույթ ունի և մենք պարտավոր ենք ամեն գնով ձգտել ու հասնել խաղաղությամբ այս իշխանության հեռացնանը:
Խնդրում և հորդորում եմ որևէ դեպքում որևէ վիրավորանք չհնչեցնել կամ ֆիզիկական ուժ չկիրառել նման սադրիչների նկատմամբ: Նրանք հենց այդ նպատակով են հայտնվում մեր երթերին: Նրանք, ինչպես գիտենք, անհայրենիք են և իրենց համար նոր «հայրենիք» (ապրելու տարածք) են փնտրում, որի համար նրանց պետք է տարբեր դեսպանատներում հանդես գալ որպես հալածյալ:
Խնդրում եմ բոլորիդ, էդ կոլոտ հովոյանմաններին առհամարեք: Նրանց մի տվեք այն, ինչը նրանք պրզապես երազում են ստանալ: Կյանքը նրանց արդեն պատժել է և դեռ երկար կմնան պատմության մութ և ամենակեղտոտ էջերում:
Արհամարեք ու նրանք կվերանան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1953599321516514
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել