Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչների դուրս գալու համար մարդասիրական միջանցքի բացման մասին։

«Ռուսաստանի Զինված ուժերը 2022 թվականի մայիսի 5-ին, 6-ին և 7-ին ժամը 08:00-ից մինչև 18:00-ն (Մոսկվայի ժամանակով) մարդասիրական միջանցք են բացում «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից՝ քաղաքացիական անձանց (աշխատանքային անձնակազմ, կանայք և երեխաներ) տարհանման համար, որոնց` գործարանի ստորգետնյա օբյեկտներում ներկայության մասին հերթական անգամ հայտարարում են Կիևի իշխանությունները», - ասված է Ռուսաստանի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի հայտարարության մեջ։

Այս ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումները միակողմանիորեն կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները, ստորաբաժանումները դուրս կբերվեն անվտանգ հեռավորության վրա։ Զինվորականները կապահովեն խաղաղ բնակչության դուրսբերումը ցանկացած ուղղությամբ, որը նրանք կընտրեն՝ ինչպես Ռուսաստանի տարածք, այնպես էլ Կիևի կողմից վերահսկվող տարածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել