Նիկոլին աջակցող արտախորհրդարանական ուժերը, որոնք նույն Նիկոլի պրոյեկտն են՝ գույնզգույն դրսևորումներով, մի գործառույթ ունեն՝ ի թիվս մյուսների. սրանք կամ սրանց առաջնորդներն ասում են այն, ինչ Նիկոլը մտածում է, բայց վախենում է արտահայտվել:
Նիկոլի մի կլիենտ էլ Արամ Զավենիչն է՝ եղբայրը մի մարդու, որը եթե կենդանի լիներ ու տեսներ սեփական եղբորը նման անբարո պոզայում, առնվազը կգնդակահարեր նրան: Հիմա Վազգենի գաղափարական հակառակորդը, որ բնությամբ նրա իսկ արյունակիցն է, որոշել է ելույթ ունենալ՝ քիրվա Նիկոլի թասիբը պահելու. բացի այն, որ Նիկոլին հռչակել է անփոխարինելի հեղափոխական՝ ընդդիմադիր գործիչներից ավելի քաջ, մի կողմից «բոչկա է գլորել» ընդդիության վրա, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվային պրակտիկորեն հավասարեցնելով Բաքվին:

Իհարկե, Զավենիչի հակառուսական հայացքների մասին աշխարհը գիտի, և այդ իմաստով անսպասելի ոչինչ չկա նրա խոսքերում, բայց հարցն այստեղ այն է, թե այդ բռնկումը որքանո՞վ է ինքնաբուխ:

Ակնհայտ է,որ Նիկոլն ու նիկոլականները գիտակցում են այն վտանգները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են իրենց իշխանության համար, երբ սկսվի ընդդիմության պայքարի վճռորոշ փուլը: Նրանք նաև գիտեն այն օրակագը, որը սպասարկում են ընդդիմադիրներն, և այն առաջին հեթին քաղաքական իրատեսությունն է, երբ բարեկամը ընկալվում է՝ բարեկամ, թշնամին՝ թշնամի, և բացառվում է թրքական օրակարգի սպասարկումը թուրքերից ցեղասպանված ժողովրդի կողմից:

Նիկոլը Զավենիչի շուրթերով Ռուսաստանից իր դժգոհությո՞ւնն է հայտնում՝ գերագնահատելով Մոսկվայի դերը ՀՀ ներքաղաքական պրոցեսներում: Թերևս, քանի որ նա իրեն խաբված է զգում. հույս ուներ, որ ինչ-որ թղթեր ստորագրելով ու «թրջված մուկ» խաղալով՝ կշահեր Կրեմլի վստահությունն, այնինչ չի ստացվում:

Բայց այս դեպքում էլ Նիկոլն ուղղակի երևակայել է, քանի որ ընդդիմության օրակարգը կապ չունի ոչ մի ուժային կնետրոնի հետ, այլ ընդամենն արտացոլում է հասարակության իրական պահանջմունքները, որոնց բովանդակությունը մեկն է՝ Նիկոլի հեռացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել