Մի քանի օր առաջ Ազատության հրապարակի մոտակայքում մի խոճկորի անարգելուց հետո, այսօր Հանրապետության հրապարակում անարգվել են հավեր։ Հանրապետության մեջ վարկաբեկված, շատերի մոտ զզվանք և նողկանք առաջացնող գործիչներին խոզերի, հավերի կամ այլ կենդանիների հետ կապելուց առաջ, խնդրում եմ հիշեք, որ այդ կենդանիների միսը մենք ուտում ենք։ Չասեմ նաև, որ նման ակցիաները ոչ միայն անհարմար վիճակում են դնում այդ կենդանիների հետևից վազող ոստիկաններին, այլև կարող են առաջացնել կենդանասերների արդար զայրույթը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1317817695408364&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել