Tert.am-ը գրում է.

Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը:

Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս բացակայում են:

ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումն անցել է անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում: Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:

Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը եւ ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաեւ հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության եւ ընդդիմության դերի վերաբերյալ: Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել