168.am-ը գրում է․
Երևանում ապրիլի 27-ին ժամը 12-ից սկսած շարունակվել են բողոքի ակցիաները: ՀՀԿ–ականներն ու քաղաքացիները միաժամանակ փակել են Տերյան-Մոսկովյան, Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկները, Մյասնիկյան և Մաշտոցի պողոտաները: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստան» և «Դավաճան Նիկոլ»: Ակցիան սկսելուց մի քանի րոպե անց փակ խաչմերուկներում և պողոտաներում կուտակվեցին ոստիկանական մեծաթիվ ուժեր և կարմիրբերետավորներ, արձանագրվեցին հրմշտոցներ, բիրտ ուժի կիրառում, ինչի արդյունքում բողոքի ակցիայի մեծ թվով մասնակիցներ բերման ենթարկվեցին Ոստիկանության տարբեր բաժիններ:
Էրեբունու բաժին բերման ենթարկված 8 անչափահասները քիչ անց ազատ կարձակվեն, ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հաջորդ թեժ կետը Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկն էր:
Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց:
Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի իրազեկման ակցիան շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում:






