Արմավիրի մարզում կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը մոտ մեկ շաբաթ է` սկսել է գումարների բաշխումը: Հանգանակված 240 միլիոն դրամով փորձելու են լուծել կարկուտից 25 միլիարդ դրամի կորուստներ ունեցած գյուղացիների խնդիրները: Եթե պարզ հաշվարկ անեն, ըստ որի այդ 240 միլիոնը պետք է բաշխվի Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքների շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսությունների միջև, ապա ստացվում է, որ միջինը 20 հազար դրամից քիչ փոխհատուցում են ստանալու մարդիկ:
«Мое государство меня бережет»-ը այս դեպքի համար ասված չէ, որովհետև տվյալ պարագայում ավելի լավ էր ընդհանրապես հրաժարվեին օգնություն տրամադրելուց, քան կրկեսային հանգանակություն կազմակերպեին, օրը հարյուր անգամ լրատվականներով փիառեին ամեն մի 1000 դրամ տվողին, իսկ վերջում էլ մի քանի հազար դոլար վնաս կրած գյուղացուն հանեին ու 50 դոլար տային:
Մյուս կողմից, ակամայից հիշում ես, թե ինչ լավ բան է անկախության սիմվոլ լինելը: Հայրիկյանի խիստ կասկածելի մահափորձից հետո, սիմվոլին 20 միլիոն դրամ տվեց պետությունը, իսկ արմավիրցի գյուղացուն՝ դրանից 1000 անգամ քիչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել