Եվրամիությունը շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը, բայց չի հայտնում կոնկրետ ժամկետները եւ մանրամասնությունները, այդ թվում չի մեկնաբանում ռուսական նավթի մատակարարումների սահմնափակումներ մտցնելու հնարավորության հարցը: Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը։

«Եվրահանձնաժողովն առայժմ չի կարող ոչ մի կարգի տեղեկատվություն տրամադրել ո՛չ ժամանակի, ո՛չ մանրամասնությունների վերաբերյալ, քանի որ շատ կարեւոր է Եվրամիության երկրների հանգիստ աշխատանքն այդ պատժամիջոցների քննարկման համար: Բայց համոզված եղեք, որ մենք մտադիր ենք պատժամիջոցների նոր ալիք կազմակերպել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով սահմանափակիչ միջոցների պատրաստման եւ նավթային բռնարգելքի հնարավորության մասին հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել