Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին:
Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է:
1. 1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝
• 1926թ.՝ 10.06%,
• 1939թ.՝ 9.32%,
• 1959թ.՝ 13.80%,
• 1970թ.՝ 18.08%,
• 1979թ.՝ 22.98%,
• 1989թ.՝ 21.52%:
2. Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ:
3. Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են:
4. ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ:
5. Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել