Բանակը քանդելուն, դրան պատկանող զորանոցները, անշարժ գույքը վաճառելուն, Հայաստանն, ըստ էության, ապառազմականացման ճանապարհով տանելուն ու դանով իսկ փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները հեզորեն կատարելուն զուգահեռ (պատահական չէ, որ սպառազինության գնման համար Ռազմարդյունաբերության կոմիտեին հատկացված բյուջեի մի զգալի մասը հետ է ուղարկվել պետբյուջե) Սուրեն Պապիկյանը, պարզվում է, նաև փիառվել գիտի. այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողներից նրանց առողջության մասին հարցուփորձ անելու:

Սա, ըստ էության, բեմադրված ներկայացում է ու բացարձակապես չի արտացոլում պատերազմի զոհերի թվի մասին պլյուս-մինուսով խոսող իշխանությունների իրական վերաբերմունքը սպաների, զինվորների նկատամբ: Եթե հետաքրքրեր, ապա այսօր պետության հոգածության, ֆինասնավորման, հովանավորության կարիքն ունեցող պատերազմի բամաթիվ մասնակիցներ աջակցություն կստանային, ու ասենք Ալենի համար 40000 դոլարանոց վոյաժներ դասավորելու ու չափազանց թանկարժեք շքեղ մեքենաներ գնելու փոխարեն պետական միջոցները կհատկացվեին դրանց կարիքն իսկապես ունեցող մեր հերոսներին: Կամ՝նույն գերիների հարցը: Նիկոլը կոչ էր անում մի փոքր էլ սպասել ու ինքը հետ կբերի նրանց: Բերե՞ց: Է՛լ չասած պատերազմի հետևանքով տուժած, հայր, եղբայր ու ամուսին կորցրած ընտանիքների մասին. բացարձակ անտարբերություն է: Մինչդեռ այսօր կարող էր և բուժհաստատություններ այցելությունների կարիք չլինել,եթե Նիկոլը արյունոտ արկածախնդրության չգնար:

Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, Սուրեն Պապիկյանի հետ չէ նույն Սամվել Բաբայանը, որի մեղքն այս ամենում բավական մեծ է: Նա խղճի խայթ չի՞ զգում, թե՞ նրա ու նրա նմանների խիղճը վաղուց գրպանվել է. մարդը միայն չքմեղանում է:
Ցավոք, պատասխանատվությունից խուսափելը համընդհանուր տենդենց է ողջ իշխանության համար՝ Նիկոլից՝ ասենք Լենա Նազարյան: Սյամոն ուղղակի փորձում է ժամանակին ու բարքերին համահունչ քայլել. բա հո սպիտակ ագռավ չի՞ դառնալու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել