Փաստորեն՝ Ալեն Սիմոնյանը հիվանդ է: Հակառակ պարագայում ակնհայտ է, որ այս նոր փոփոխությունն ուղղակի իմաստ չէր ունենա այն էլ մի դեպքում,երբ պետբյուջեի միջոցները, մեղմ ասած, չեն փայլում իրենց առատությամբ: Թե կոնկրետ ինչով կարող է հիվանդ լինել ՀՀ կարևորագույն այս պաշտոնյան, իհարկե, մնում է միայն կռահել, քանի որ երեսի գույնը կարծես լավ էլ վառվռուն է, և, ճիշտն ասած, մարդ մեծ դժվարությամբ է հավատում,որ ամիսը մեկ աշխարհի լավագույն սանատորիական գոտիներում կյանք ըմբոշխնող այս երիտասարդ տղամարդը կարող է վատառողջ լինել:
Ամենայն հավանականությամբ՝ գրեթե ինչպես միշտ,այս դեպքում էլ գործ ունենք ալենսիմոնյանության հետ. պետական փողերի մսխումը, հարկատուների սուղ միջոցների հաշվին պարարտանալը վացուց այս իշխանությունների տարերքն են, իսկ Ալեն Սիմոնյանն այս մարզաձևում իսկական չեմպիոն է: Ալենը կրկին սիմուլյանտություն է անում ու որոշել է հետ չմնալ պետության գլխից, սեփական շեֆից և այնպիսի արտոնություններ ինքն իրեն վերագրել, որոնց մասին իր նախորդները միայն կերազեին: Բա Ալենն է, բա մի բժիշկն ի՞նչ է, որ չունենա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/112
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել