Գռզոն շարունակում է աղավաղել «նոր» Հայաստանին բնորոշ ռեալներն՝ այն հանրությանը մատուցելով սեփական շահի դիտանկյունից:
Խոսելով ժողովրդավարության բնույթի մասին՝ այս բուրժուան հարց է բարձրացրել լրագրողների առաջ, թե 8 տարի առաջ, 10 տարի առաջ ու այսօր մտքի նույն ազատությո՞ւնն է: «Հիմա ով ինչ ուզում՝ ասումա, էդ հնարավորությունը տվածա, դրա համար էլ մարդիկ կարողանում են գնահատել»,-հայտարարել է Խաչատուրը լրագրողների հետ զրույցում:

Փաստորեն՝ Գռզոն իրեն պրոպագանդիստ է երևակայում: Բայց վատն այն է, որ միայն երևակայում է, քանի որ եթե գոնե մի փոքր տեղյակ լիներ դրա նրբություններին, ապա կհասկանար, որ պրոպագանդա անելուց առաջ պետք է գոնե չնչին հիմքեր ունենալ, փաստեր: Բանն այն է, սակայն, որ կոնկրետ ազատ խոսքի առումով նախկին լրագրող Նիկոլի Հայաստանում աղետալի վիճակ է ստեղծվել (չնայած ո՞ր ոլորտում չի ստեղծվել): Ո՞րը թվարկենք կամ ո՞րը հիշենք, խմբագրությունների դեմ իրականացված ու իրականացվող հարձակումնե՞րը, ահաբեկումնե՞րը, խմբագրի՝ հացադուլից բանտում մահը, քաղբանտարկյալների առկայությո՞ւնը, ֆեյսբուքում ոչ իշխանահաճո գրառումների պատճառով մարդկանց դեմ հարուցված քրեական գործե՞րը… Հենց հիմա, օրինակ, օրենք են բերել, որի պատճառով լրագրողներից շատերը կանգնելու են ԱԺ-ում աշխատելու անհնարինության խնդրի առաջ: Եթե ասենք Գռզոյին այնպիսի հարց տան կամ այդ հարցն այնպիսի տոնայնությամբ տան, որ նրան դուր չգա, լրագրողները լիցենզիայից զրկվելու են: Հիմա սա խոսքի ազատությո՞ւն է, թե՞ ֆիլմ՝ մեծահասակների համար:

Գռզոն ակնհայտորեն խեղաթյուրում է իրականությունն, երբ խոսքի ազատության հետ կապված իրավիճակը ավելի լավն է համարում, քան 8-10 տարի առաջ էր: 8-10 տարի առաջ ազատ խոսքը շատ ավլի երաշխավոված էր, ԶԼՄ-ներն էլ՝ շատ ավելի լավ վիճակում: Ներկայիս վիճակը համեմատելի է 90-ականների վիճակի հետ՝ ժամանակշրջան, երբ երկրում թագավորում էր Գռզոյի կլանը:

Պատմությունը, փաստորեն, կրկնվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել