Անհրաժեշտ է նաև հիշել, որ ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանությունը, որն անընդհատ ներկայանում է իբր «ժողովրդի անունից խոսող և կառավարող», իրականում ընտրվել է ՀՀ բնակչության ընդամենը 25%-ի ձայներով, որոնց մեծագույն մասն էլ տրվել է կապիտուլիանտի և նրա խմբավորման մանիպուլիացիաներին, որոնցում ոչ մի խոսք չի եղել Արցախը Ադրբեջանին նվիրելու մասին։ Ավելին, մերձիշխանական մեդիա կայսրությունն ամեն օր ու մինչև այսօր հայ ժողովրդին համոզում է, որ «նորից ազատագրվել է Շուշին»։ Սա շատ կարևոր հանգամանք է, որն ապացուցված է նաև գիտական հետազոտություններով։
25%-ին մանիպուլացնելով ընտրվածը այժմ վռճում է ամբողջ հայ ազգի (ներառյալ սփյուռքի) ճակատագիրը՝ վերջնականապես ցեղասպանելով մեզ։
Այնպես որ այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» և հատկապես կարծիքի առաջնորդները սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10225510213772494
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել