«Հայաստան» դաշինքից պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը ՔՊ-ականները ծանր են տարել, բայց ծանր է տարել հատկապես ԱԺ-ում Ալիևի խոսնակը դարձած, հետույք մտնելու մեծ վարպետ Խաչատրյան Վիգենը: Հիշեցնենք, որ պատգամավոր Վարդանյանն ընդամենը կոչ էր արել ապիկար իշխանություններին պատշաճ կերպով արձագանքել Ալիևի հակահայկական հայտարարություններին՝ վերջում շատ դիպուկ կերպով սրանց համեմատելով լաթի կտորի հետ:
Թե ինչու է Վիգենը բորբոքվել Վարդանյանի ելույթից, իհարկե, պարզ է. այդ լաթի կտորում նա իր երեսն է տեսել, գիտակցել է իր վիճակը Ալիևի հարճի կարգավիճակում: Բայց լաթը ոչ միայն մարմնավորում է Խաչատրյան Վիգենին անձաբ, այլև ՔՊ-ականներին, որոնց դավանած գաղափարներն, ի դեպ, կրկին շտապել է հնչեցնել տիտղոսավոր թրքասերը:

Ապրիլի 14-ի իր ելույթում Քրիստինե Վարդնայանից վիրավորված Խաչատրյանն, օրինակ, կոչ է արել հետևություններ անել Բաքվի ու Սումգայիթի ջարդերից՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ո՞րն է մեր նպատակը,հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ: Գումարած սրան՝ կոչ է արել նվիրվել այն գաղափարներին, որոնց համար ժողովուրդը հեղափոխություն է արել ու, մասնավորապես, հավաստիացրել, որ իրենք Ղարաբաղը չեն ուրանում, իրենք ուզում են բացառել Ղարաբաղի հայաթափումը: Վերջում էլ «ամեն հայկականով հպարտանալ ցանկացող» Վիգենը եկեղեցուն մեղադրել է քաղաքականութամբ զբաղվելու մեջ:

Զարգանալ ցանկացող Վիգենին մի հարց՝ ինչպե՞ս է պատկերացնում նա կապիտուլացված Հայաստանի զարգացումը՝ թուրքերին հպատակված: Իրականաւոմ Վիգենն ինքն իր զարգացման մասին է խոսում՝ հենց թուրքի ծոցում՝սեփական ֆանտազիաները պրոյեկտելով ողջ Հայաստանի վրա: Կամ ի՞նչ է նշանակում պետք է նվիրվել գաղափարներին, որի համար ժողովուրդը հեղափոխություն է արել: Միակ գաղափարը,որին նվիրվել ու նվիրվելու է այս իշխանությունը, թրքական օրակարգի սպասարկումն է: Ժողովուրդը Արցախը Ալիևին նվիրելու համա՞ր է արել հեղափոխություն: Երբ Նիոլը հրապաակներից վարդագույն ապագա էր խոստանում, ասո՞ւմ էր ժողովրդին, որ դատապարտում է արցախյան շարժումն, ինչպես այսօր հայտարարում է Ալիևի խոսնակը դարձած Վիգենը խորհրդարանում: Կամ ի՞նչ է նշանակում Ղարաբաղի հայաթափման կանխարգելում՝ այն թուրքին տալու միջոցով: Սա ի՞նչ գաղափար է: Ո՞ւմ հիվանդ գլխում է դա ծնվել, Նիկոլի՞, թե հենց Վիգենի: Ինչ վերաբերում է եկեղեցուն առնչվող սրա խոսքերին, ապա հարց է առաջանում՝ ինչի՞ց է ենթադրում այս լպրծունը,որ եկեղեցին զբաղվում է քաղաքականութամբ: Երևի այն, որ եկեղեցին չի կարող ողջունել երկրի կործանումը, հիմք է տալիս այս ֆանտազիորին զարկ տալ սեփական հիվանդ երևակայությանը: Նա երևի ուզում է, որ անձամբ եկեղեցին զբաղվի թուրքի փիառով ու ժողովրդին հասկացնի, որ թուրքը բարի է,այդ հայն է չար: Ախր այդ եկեղեցուն դարեր շարունակ հենց թուրքն է հալածել, դուք չգիտե՞ք:

Հնարավոր է և չգիտեն ու չգիտեն ոչ միայն դրա մասին, այլև այն պարզ ճշմարտությունը, որ իրենց վերջը մոտ է: Եթե տգետ չլինեին,եթե իմանային, այսքան բացահայտորեն չէին փորի սեփական գերեզմանն,եթե իմանային այսքան արագ դեն չէին նետի իրենց դիմակները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել