Սաղ մենք ենք մեղավոր
Արդեն երկու օր է ֆեյսբուքը ալեկոծվում է։ Մարդիկ ապշած քննարում են էն, որ Նիկոլն ու իր թիմը դրած լեգիտիմացնում են Արցախի հանձնումը։ Ամա՜ն, հասե՜ք, էս ի՜նչ խայտառակություն է։ Ո՞վ կմտածեր, որ սենց սրիկայություն կանեն սրանք։ Լո՞ւրջ եք ասում, աղջիկնե՛ր ու տղանե՛ր։ Լո՞ւրջ, դա ձեր համար տենց նորությո՞ւն էր։ Ինչքա՞ն կարելի է նույն շառմանկան նվագել։
Ու հոգ չէ, որ մենք տարիներ շարունակ ասել ու ասում ենք, որ Նիկոլը հողատու դավաճան է, որի համար Արցախը միշտ եղել է բեռ, որից պետք է օր առաջ ձերբազատվել։ Մինչև իշխանության գալը դա իր համար զուտ քաղաքական նարրատիվ էր ու իր հակաթեզն էր իշխանաան թեզին, իշխանությունը զավթելուց հետո, դա դարձավ էդ իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու գլխավոր ռեսուրս։
Իսկ ամենախնդալուն այն է, որ Արցախը, մեղքը, Նիկոլին ատրաստ են գցել բոլորի ջեբը, ով իրենց հետ չէ, մենակ թե չխոսեն իրենց մասին։ Վերջին շրջանի թրենդերից է մեզ մեղադրելը, որ մենք, видите ли, Նիկոլի ջրաղացին ենք ջուր լցնում, մենք, видите ли, ընդդիմությանն ենք պառակտում։ Մենք սա ասել ենք 2018ին, մենք սա ասում էինք 2020ին, մենք սա ասում ենք հիմա։ Մենք ասում ենք, որ Նիկոլը կապիտուլյանտ է ու դավաճանել է Հայաստանի պետակա ու ազգային շահը ու դա արդեն իսկ առավել քան բավական է, որպեսզի բացառվի որևէ տեսակի համագործակցությունն ու համերաշխությունը Նիկոլի ու Նիկոլի թմի հետ։ Ու էսքանով հանդերձ, պարզվում է, որ մենք Նիկոլի ջրաղացին ենք ջուր լցնում։
Համաձայնվեք, շատ հարմար է ստացվում. իրենց մի մասը 2018 թվականին ու դրանից առաջ ամեն ինչ անում էր, որ լինի պետական հեղաշրջում, իրենց մի մասը անտեսելով Նիկոլի տարիների պատմություն ունեցող ու հրապարակային «Արցախը պահելն անհնար է» դիրքորոշումը, Նիկոլի թեկնածություն էին առաջադրում, Նիկոլի օգտին էին քվեարկում, Նիկոլի հետ կոալիցիոն կառավարություն էին կազում, կապտուլյացիայից հետո էլ սահմանադրական ճանապարհ էին տռռցնում ու հողատու կապիտուլյանտի հետ նոր ընտրությունների էին գնում, բայց պարզվում է, որ Նիկոլի հետ համագործակցողը ու Նիկոլի ջրաղացին ջուր լցնողը ոչ թե իրենք են, այլ՝ մենք։ Սաղ մենք ենք մեղավոր։ Մենք ու ժողովուրդը։
Շարունակենք։ Էդ հարայ-հուրույ, Արցախը հանձնում է հիստերիայից բխող տրամաբանական հարցադրումներին անդրադառնանք։ Շատերը ու այդ թվում՝ մենք, 4 տարի է ասում ենք, որ այո՛, հանձնելու է, այո՛, հանձնում է ու որպեսզի դա չկարողանա անել ու/կամ հնարավորինս դժվար լինի դա անելը, պետք է գործողությունների որոշակի շղթա ու տրամաբանություն։
Օրինակ՝ պետք էր ու է բացառել որևէ համագործակցությունը ու հարաբերությունների որևէ ձևաչափ, որը լեգիտիմություն կհաղորդեր Նիկոլին, իր թիմին ու իրենց կայացրած որոշումներին։ Օրինակ՝ պետք էր բացառել ընտրությունների մասնակցությունը։ Արեցի՞ն։ Առռը հա, թե արեցին։ Մասնկացեցին, պարտվեցին, վերջում էլ Իշխան Սաղաթելյանին առաջադրելով վերջնական լեգիտիմացրեցին կապիտուլյացիոն պառլամենտը։ Կարելի՞ էր անգամ այսպիսի ֆիասկոյից հետևություններ անել ու փորձել շտկել վիճակը։ Օրինակ՝ հրաժարվել մանդատներից բոլորով ու դուրս գալ, ԱԺ փոխխոսնակ չառաջադրել ու ստեղծել սահմանադրական ճգնաժամ և այլն։
Կարելի էր։ Ի՞նչ արեցին։ Էդ ամենի փոխարեն, մեզ սկսեցին բացատրել, որ սոցիոլոգիային պետք չէր հավատալ (չնայած, որ ընտրությունների արդյունքներից տասնորդականներով շեղվող արդյունքներ էր տալիս սոցիոլոգիան), սկսեցին համոզել, որ պառլամենտ անցնելն է հենց նշանակում կՌել, սկսեցին բացատրել, որ եթե իրենք չանցնեին, կանցներ Էդմոնն ու Արամ Սարգսյանը... Դուք անցաք, ի՞նչ արեցիք ու ի՞նչ եք անում։ Առհասարակ, էդ ի՞նչ վատ բան պետք է լիներ, եթե ձեր փոխարեն լիներ ոչ լեգիտիմ ԱԺ՝ Էդմոնով ու Արամ Սարգսյանով, որը չի լինում հիմա։ Բայց դե՝ սաղ մենք ենք մեղավոր։ Մենք ու ժողովուրդը։
Էս ամենի մասին խոսալու, էս ամենը շտկելու փոխարեն ասում են՝ սաղ դուք եք մեղավոր, դուք խանգարեցիք, դուք պառակտում եք, ժողովուրդն է մեղավոր, որ ոտքի չի հելնում։ Ո՞ւմ ենք պառակտում։ Ումի՞ց ենք պառակտում։ Թերևս ռուսական որոշ շրջանակների պատվերը իր իշխանությունը պահելու համար դեռևս սպասարկող Նիկոլին ու իշխանության գալու փափագով նույն ռուսական շրջանակների նույն շահերը սպասարկող «ընդդիմությանը»։ Ամոթ մեզ, ինչ վատ բան ենք անում, որ փորձում ենք պառակտել էդ սիամական երվորյակին, փորձում ենք բացատրել, որ ընդդիմություն կոչվածը դրոշակ տնգցնելն ու մեջքանց նստելը չի, ընդդիմություն կոչվածը ինքնաբավ ու լիարժեք այլընտրանք լինելն է, իշխանական թեզին, հատկապես՝ Արցախը հանձնելու թեզին, տրամագծորեն հակառակ հակաթեզ առաջարկելն ու դրան հասնելն է, իսկ մեզ էդ ամենի փոխարեն հրամցվում է կրկես՝ շատ էժան, շատ տափուկ ու շատ անտաղանդ կրկես։
Մենք ասում ենք, որ ցանկացած ճիշտ պրոցեսսի ու ճիշտ հեռանկարի տանող ճանապարհ սկսվում է առաջին կարևորագույն օպերատիվ քայլից՝ Նիկոլի ու նիկոլենց հեռացումից։ Դրա փոխարեն մեզ համառորեն փորձում են կերցնել, որ Նիկոլի հեռացումն է հենց էդ պրոցեսսը ու էդ հեռանկարը։ Նիկոլին հանենք, ինքն իրան սաղ կդզվի։ Ժողովուրդն էլ տարակուսում է։ Հանենք, որ ի՞նչ լինի, ո՞վ լինի, ո՞նց լինի։ Մենք էլ ենք տարակուսում։ Ի՞նչ պետք է լինի Նիկոլին հանելու դեպքում, եթե «հանողները» ասում են, որ կապիտուլյացիան էլ պետք չի վիճարկել, Քարագլխի հանձնման խոսելիս էլ պետք է այնպես խոսել, որ հանկարծ ռուսական կողմի կոմֆորտի գոտին չխախտվի, իրենց՝ Արցախ չթողելու մասին էլ խոսելիս Ռ տառով սկսվող պետությունների ու ազգությունների անունները պետք է կիլոմետրով շրջանցել։
Այո՛, եթե ուզում ենք որ «լավ լինելու» հիպոթետիկ շանս լինի, Նիկոլին պետք է հեռացնել, բայց ինչպե՞ս անել դա, երբ Նիկոլի անվտանգության ու լեգիտիմության գլխավոր օղակներից են մեր «ռազմավարական» դաշնակիցը ու մեր «ազգափրկիչ ընդդիմությունը»։ Բայց դե, արդեն հասկացած պետք է լինեք՝ սաղ մենք ենք մեղավոր։ Մենք ու ժողովուրդը։
Ու կներեք մեզ՝ մեղավորներիս, որ դուրս ենք եկել անվերջ կրկնվող թեզերով ասուլիսների, անբովանդակ դիսկուրսի, թիթիզ փողոցային ակցիաների փակ շրջանից։ Մենք սաղ սխալ ենք անում, դուք՝ սաղ ճիշտ։ Մենք ծայրահեղական ենք, մարգինալ ենք, առավելապաշտ ենք, դուք ռացիոնալ, հաշվենկատ ու մեյնսթրիմ, բայց չգիտես ինչու, պառլամենտում, էն պառլամենտում, որտեղ «բախտներս բերեց», որ դուք եք, այլ ոչ թե Էդմոնն ու Արամ Սարգսյանը, էսօր ՔՊ-ն բաց տեքստով ու անթաքույց Արցախի դե յուրե հանձնումն է լեգիտիմացնում, իսկ դուք հերթական բոյկոտն եք անում (երևի ԱԺ բուֆետում Արցախի դրոշ եք տնկում)։
Մեկ ա, էլի սաղ մենք ենք մեղավոր։ Մենք ու ժողովուրդը, իսկ դուք՝ սաղ ճիշտ եք անում, ուղղակի զարմանալի զուգադիպությամբ դա իրավիճակի վրա որևէ դրական ազդեցություն չի ունենում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1392524191223327&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել