Խորհրդարանը շարունակում է քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում ներառված է 25 հարց․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի ընդունվելու դեպքում կկարգավորվի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը և կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը, որոնցով կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ և բավարար գնահատական ստանալը։

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և հայտարարել, որ մեկնում են Արցախ, սակայն Աղավնոյում ռուս ահմանապահները արգելել էին նրանց մուտքը Արցախ։ ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է դեպքին և նշել, որ դա հակասում է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել