Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը անդրադարձավ ընդդիմության քննադատություններին։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, որ այս իշխանությունները հանձնում են Արցախը, հրահրեցին պատերազմ, զոհեր տվեցին և այդ զոհերը այս իշխանությունների խղճին են, ծաղրում են իշխանության խաղաղության օրակարգը․«Այստեղ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև պատերազմը առանց զոհերի չի լինում։ Մենք այլևս զոհեր չենք ուզում և պայքարում ենք խաղաղության օրակարգի համար, որը հստակ ասել ենք ժողովրդին և ժողովուրդը մեզ տվել է քվե։

Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը նոյեմբերի 9-ի զինադադարն անվանում է կապիտուլյացիա․«Կարծում եմ՝ պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի․ եթե ոչ հասարակությանը, ապա մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին պետք է վստահ բացատրի զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը»,–ասաց Բադալյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել