Խոսելով Արցախի դրոշի՝ ընդդիմության կողմից երկրի տարբեր վայրերում ու հաստատություններում տեղադրման մասին՝ նախահեղափոխական Հայաստանում թրփոշացած, իր կողմից քննադատված նախկինների օրոք թիկունքի պետ (համարվում է ամենայուղոտ պաշտոնը բանակում) եղած Մելքոնյան Գագիկը, հայտարարել է, թե Արցախի դրոշի տեղադրումն իմաստ չունի: «…Երևանում բերել, դրոշ են դնում, Մասիս…Դրոշի դնելու նպատակն ի՞նչա, այսինքն՝ Երևանը գրավվա՞ծա Արցախի կողմից, Մասիսը կամ էդ շրջանները գրավվա՞ծ են Արցախի կողմից: Արցախի կողմից 98թ-ին, երբ որ Ռոբերտ Քոչարյանն էկելա իշխանության, էդ վախտվանից արդեն Հայաստանը գրավվածա… Շուտվանից գրավվածա Հայաստանն իրենց կողմից»,-լրագրողի հետ զրույցում հայտարարել է «գեներալը»՝ միաժամանակ հրաժարվելով գնահատական տալ «Սասնա ծռերի» վանդալիզմին:

Մելքոնյանի հայտարարությունում արտացոլվում է ներկայիս քաղաքական վերնախավի իրական վերաբերմունքը ոչ միայն կամ ոչ այնքան ԱՀ դրոշի կամ ընդդիմության ակցիաների նկատմամբ, որքան ԼՂ հայության հանդեպ տածած թաքուն ատելությունը. ղարաբաղցիները հայեր կամ հայաստանցիներ չեն, ավելին՝ նրանք են «կործանել» Հայաստանը վերջին 20 տարում՝ ի դեմս արցախցի նախագահների: Ահա սա է նրանց տրամաբանությունը, ինչը ոչ միայն պառակտիչ թեզ է, այլև՝ ռասիստական. Մելքոնյան Գագոն ռասի՞ստ է, թե՞ արցախցիների ու Արցախի նկատմամբ նրա ատելությունն ունի այսպես ասած բացառապես նյութատեխնիկական հիմքեր. պետք է ավելի շատ հարստացած ու թալանած լիներ, բայց ղարաբաղցիները չեն թողել:

Հետքարքիր է՝ Գագոյի կոլեգա Սյամոն է՞լ է այդպես կարծում՝ նկատի ունենալով նրա արցախյան արմատները: Սյամոն է՞լ է ամեն ինչում արցախցիներին մեղադրում: Եթե ոչ, ապա անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են այս երկուսը լինել միևնույն թիմում, միևնույն մարդու տակ: Չնայած այսօր ո՞վ է գաղափարական տարաձայնությունների վրա ուշադրություն դարձնում. կարևորը կերակրատաշտն է, իսկ այն դեռ Նիկոլի ձեռքին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել