Օրինակ, Նիկոլ Փաշինյանին հնարավորինս կխնայի, քանի որ դա կարող է իր համար վատ «հետեւանքներ» ունենալ, փոխարենը կոշտ քննադատության կարժանանան մյուսները, առաջին հերթին՝ Ալեն Սիմոնյանը, եւ բոլոր նրանք, ովքեր չպաշտպանեցին իրեն։ Մարությանը հույս ունի այս ներկայացմամբ այնպիսի քաղաքական ֆուրոր անել, որ իր շանսերը՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածուի, աճեն։ Նա առաջադրվելու է, սակայն թե որ կուսակցության ցուցակով՝ հայտնի չէ։ Ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ այս պրոյեկտի հետեւում Տիգրան Ավինյանն է, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն է։
Մարությանն ընդդիմությունից ձայներ կտանի, ինչը կաշխատի Ավինյանի օգտին։ Ակնհայտ է, որ Մարությանը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, միեւնույն ժամանակ նրան ձայն տվողները չեն լինելու իշխանության համակիրները։ Իսկ եթե ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, ապա այս ծրագիրը հոյակապ արդյունք կտա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել