Թշնամու շահերին ծառայող Արարատ անունով արարածը
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Արարատ Միրզոյանը, ով մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նախկինում հավաքագրվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո, նրա անհետանալուց և թաքստոցում պատսպարվելուց ժամանակ, հայտնվել էր հայ ժողովրդի ոտքերի տակ, 2021 թվականի օգոստոսի 19-ից, պաշտոնը ստանձնելուց ի վեր, դեռևս ոչ մի անգամ չի այցելել Արցախի Հանրապետություն, փոխարենը 2022 թվականի մարտի 11-ից 13-ն այցելել է Թուրքիա և այնտեղ հանդիպել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, իսկ 2022 թվականի ապրիլի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։
Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտպանության նախարարների մակարդակով առկա ուղիղ կապից բացի (որի առկայության պայմաններում եղել են բազմաթիվ ռազմական գործողություններ և տարածքային կորուստներ), սկսել է գործել նոր ուղիղ կապ՝ արտաքին գործերի նախարարների միջև, որի հետևանքը պետք է լինի կորուստների դիվանագիտական և պայմանագրային ամրագրումն ու նոր զիջումները թշնամուն։
2022 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանը շարունակում են ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1305633196626814&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել