Հացի փող չունի
Որքան շատ են բարբառում կամ բարբաջում ՔՊ կարկառուններն, այնքան ավելի են բացահայտվում նրանց մտքի հորիզոնները:
Այսպես՝ Սիմոնյան Ալենը ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է, թե 200000 դոլարանոց «BMW»-ն, որը, պարզվում է, այնքան էլ 200000 դոլարանոց չէ, իր ընտրությունը չէ: «…Ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ»,-հայտարարել է ԱԺ նախագահն ու տրտնջացել՝ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը։
Փաստորեն՝ Ալենը, մեծ քաղաքականություն մտնելուն ու ԱԺ նախագահ դառնալուն պես, մի կտոր հացի կարոտ է դարձել: Ավելին՝ այնքան վատ է ապրում, որ չի կարող անգամ իրեն մի ջարդած «Opel» թույլ տալ կամ, առհասարակ, պարզ էլ չէ՝վարել գիտի՞, թե ոչ: Մարդն իր բերանով է խոստովանում, որ ԱԺ նախագահությունը վրան չի եկել: Իհարկե, նա խորամանկություն է անում ու չի պարզաբանում, թե այդ դեպքում ո՞ւր են ցնդել պարգևավճարները: Չի խոսում նաև ասենք հունական կղզիներում վայելած հաճույքների ու այն ֆինանսների մասին, որոնք ծախսել է ինքն ու մի լավ տժժացել:
Բայց Սիմոնյանի խոսքերում կա թաքնված, գուցե չգիտակցված ինքնախոստովանություն: Այո, Ալենը հարուստ չէ. հարուստ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պետական միջոցներով սնվող, դրանց հաշվին սեփական փառասիրությունը ուզածիդ պես շոյող, կայֆավատ լինող: Կյանքում էին այսպիսի բաներ տեսնելո՞ւ, որ պետական բյուջեն չլիներ, Ալենն երբևիցե շքեղ BMW-ի սալոնը ներսից տեսնելո՞ւ էր, թե՞ շարունակելու էր թավալ գալ «Opel»-ի անիվենրի տակ՝ իրենից ընդդիմադիր սարքելով:
Թող նման ասուլիսները շատ լինեն. դրանք բացահայտում են ՔՊ-ականների հոգու խորքերը, բարդույթներն ու թաքուն երազանքները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/80
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել