Վճռաբեկ դատարանը բեկանել է Նիկոլ Փաշինյանի վերաբեյալ 2010-ի դատավճիռը՝ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչելով նրան անմեղ. որոշում է կայացվել արդարացնել նրան՝ հիմնվելով ՄԻԵԴ-ի վճռի վրա:
«Մարտի 1-ի» գործով Փաշինյանին արդարացնելը դժվար է անսպասելի համարել՝ հաշվի առնելով հայաստանյան ռեալները, քանի որ, անկասկած, ՄԻԵԴ-ի վճիռը տվյալ պարագայում ծառայել է ընդամենը որպես քող՝ «ժողովրդավարացնելու» մարտի 1-ի տխրահռչակ իրադարձությունների հիմնական մեղավորի անձնական շահերի սպասրակումը:
Նիկոլը՝ Նիկոլ, բայց հետաքրքիր է, թե դատարանի այս որոշումն ինչպե՞ս կմեկնաբանի Ջհանգիրյան Գագոյի թեթև ձեռքով Հայաստանի «թիվ մեկ ազգային փորձագետ» դարձած, «մարտի 1-ի մեծն գիտակ» Մարինա Պողոսյանը, որ, որքան էլ մարազմատիկ հնչի, Հայաստանում դատավոր ընտրող է կարգվել այն օրվանից, երբ որոշվեց նրան ինչ-որ կերպ պարտակել՝ հեղափոխության օգտին տեսախցիկների առաջ լկտիաբար սեթևեթելու համար: Չնայած հարցն ինքնին անբնական է թվում, քանի որ դժվար է անգամ մտքի ծայրով պատկերացնել, որ ինքնահռչակ իրավապաշտպանը կարող է թթու խոսք ասել, օրինակ, վճիռը կայացրած դատավոր Համլետ Ասատրյանի մասին. Նիկոլի ու նրա վասալների շնորհիվ մարդ դարձածները չեն կարող քար նետել այն ջրհորը, որտեղից պարբերաբար հագեցնում են իրենց ծարավը. մարինապողոսյանների համար, սեփական ծարավից ու քաղցից բացի (նաև սեռական), այլ կարևոր բաներ ուղղակի գոյություն չունեն, իսկ դրանք լավագույնս բավարարում են մարտի 1-ի իրադարձությունների թիվ մեկ մեղավոր Փաշինյան Նիկոլի իշխանության բարձրաստիճան վասալները: Մարդը հո սոված չի՞ մնալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել