Երեկ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի հողատու վարչապետ Նիկոլը և Ադրբեջանի բռնապետ Ալիևը...
Պարզվեց, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը բացարձակ չէր անդրադարձել Արցախին, Մինսկի խմբի գործունեությանը, չէր բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների գրավման հարցը և պաշտոնապես ճանաչել էր, որ մինչև հիմա իր կողմից Հայաստանի հաշվին Ադրբեջանին արված տարածքային նվիրատվություններն ապօրինի են, քանի որ նոր՝ 2022 թ-ի ապրիլի վերջին է ձևավորվելու դելիմիտացիա և դեմարկացիա անող հանձնաժողովը... Ստացվում է, առանց սահմանազատման Նիկոլը կամայական մեր տարածոքները նվիրել է թուրքերին և դա արել է, իբր, դե ֆակտո գոյություն ունեցող սահմանով, որը նրա հերթական մանիպուլյացիան է և կեղծիքը...
Այսօր էլ կառավարության նիստին Նիկոլ Անհողը հայտարարեց, որ Փառուխի թեմայի քննարկումը շարունակելը ինքը պատեհ չհամարեց բրյուսելյան հարթակում... Նախ, ասեմ, որ հարցը մենակ Փարուխը չէր, այլև Քարագլուխ բարձրունքի հարցն էր, ինչպես նաև արցախահայության գազամատակարարման խնդիրները...Երկրորդը, կրկին նշեմ, որ Նիկոլն այնքան չկա, որ անդրադառնա Փարուխին, քանի որ չի կարող հավասարը հավասարին խոսել իրեն նվսատացնող և նսեմացնող Ալիևի հետ... Հողատու Նիկոլը նույնիսկ վախեցել էր Բրյուսելում անդրադառնալ Ադրբեջանի կողմից 2020 թ-ի նոյեմբերից ի վեր Բաքվի կողմից ՀՀ տարածքների գրավմանը...
Այսօրվա կառավարության նիստում կապիտուլյանտ Նիկոլը ևս մեկ անգան բարձաձայնեց, որ Ադրբեջանի որոշ տարածքներ մեր վերահսկողության տակ են... Սա պատահական չի ասում... Նպատակը՝ 2020 թ-ից ի վեր ազերիների կողմից Հայաստանի գրավված տարածքների ազատման համար Նիկոլը իր կողմից "Հայաստանի վերահսկողության տակ գնտվող Ադրբեջանի տարածքների վերադարձը մեր տարածքների դիմաց" օպերացիայի նախապատրաստումն է...
Հավելեմ, որ ազերիական ԶԼՄ-ները համարում են, որ Ալիևն իր առաջ դրած բոլոր հարցերը լուծել է Նիկոլի հետ հանդիպմանը և հենց դրանով է նաև պայմանավորված Նիկոլի այն թեզերը, թե նա պատեհ չի համարել անդրադառնալ Փարուխին... Այստեղ "պատեհի" հարց չկար... Խնդիրը նրանում է,որ Ալիևը Նիկոլին ոչ միայ արգելում է Արցախ մեկնել, որտեղ Հայաստանի հողատու վարչապետը չի եղել 2020 թ-ից նոյեմբերի 9-ից հետո (այս ընթացքում Ալիևը Արցախում եղել է 19 անգամ), այլև ընդհանրապես արգելում է նրան խոսել Արցախից...
Բացի այդ չպետք է մոռանալ, որ այս պահին ԵՄ-ի համար, երբ վերջինս ՌԴ-ից էներգակիրների ներկրման կախվածության թուլացման հարցեր է լուծում, շատ կարևոր է Ադրբեջանը՝ որպես էներգակիրների այլընտրանքային շուկա և աղբյուր...Համոզված եմ, ԵՄ-ն ադրբեջանական նավթի և գազի դիմաց մեր հաշվին բավարարելու է Բաքվի ցանկությունները...
Դե իսկ Հայաստանի կապիտուլյանտ վարչակազմը մեր զինվորների և տարածքների հաշվին թուրքերի հետ խաղաղության օրակարգ է կառուցում...
May be an image of 3 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել