Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել այն դիվանագետների հավատարմագրերը, որոնք «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից ուղարկվել են ՉԺՀ-ում Աֆղանստանի դեսպանություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Khaama Press աֆղանական լրատվական գործակալությունը:

Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին լրագրողներին հայտնել Է, որ հանրապետության ղեկավարությունը շնորհակալություն Է հայտնել ՉԺՀ-ին հումանիտար օգնության եւ աֆղանական մշակույթի ու արտադրանքի՝ երկիր ներմուծելու թույլտվության համար:

Մութաքիի խոսքով՝ անվտանգության բացակայությունը եւ վերջին երկու տասնամյակների անկայությունը երկրում ավարտվել են, ինչի շնորհիվ Աֆղանստանը կարող Է տնտեսական կենտրոն եւ կապող օղակ դառնալ Կենտրոնական ու Հարավային Ասիայի միջեւ:

«Մենք ձգտում ենք Աֆղանստանի առեւտրականներին բարենպաստ հող տրամադրել երկրի ներսում ներդրումների եւ աշխատանքի համար՝ հանուն մեր երկրի բարօրության: Մենք կունենանք բարգավաճող եւ զարգացած երկիր, որտեղ չեն լինի տնտեսական փախստականներ»,-հայտարարել Է Մութաքին, որի խոսքը մեջբերում Է գործակալությունը: Բացի այդ, նա հայտարարել Է, որ շարժումը հավատարիմ Է այն բանին, որպեսզի թույլ չտրվի Աֆղանստանի տարածքն օգտագործել մյուս երկրներին սպառնալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել