Aravot.am-ը գրում է.

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ մի քանի օր առաջ «քթի և դեմքի պատռած վերքեր» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ՝ 44-ամյա Ռ․ Ջ-ն։

Վերջինս Մեծ Բրիտանիայի Թագավորության քաղաքացի է, սակայն բնակվում է Մոսկվայում, մասնագիտությամբ մանկավարժ է։ Զբոսաշրջիկի՝ մարմնական վնասվածք ստանալու մասին Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

Տուժողի ընկերուհին՝ Սանկ Պետերբուրգ քաղաքի բնակչուհի Պ․Կ․-ն ոստիկանությանը հայտնել է, որ իր ընկերոջ՝ Ռ․ Ջ․-ի հետ որպես զբոսաշրջիկներ՝ մարտի 14-ին եկել են Գյումրի քաղաք, տուն են վարձակալել քաղաքի կենտրոնական հատվածում։

Մարտի 24-ին՝ ժամը ժ.02.00-ի սահմաններում, ընկերը՝ Ռ․ Ջ․-ն Գյումրու փողոցներում փնտրել է իրենց կատվին, մեկ ժամ անց տուն է վերադարձել դեմքի վնասվածքներով ու պատմել է, որ Գյումրու Գորկու փողոցում իրեն են մոտեցել երեք երիտասարդ։

Նրանցից մեկն այնպես է հարվածել իր դեմքին, որ անմիջապես վայր է ընկել։ Երիտասարդներն այս արարքը պարզաբանել են նրանով, որ իրենց թվացել է՝ Ռ․Ջ․-ն գող է։

Նրանք ցույց են տվել մի տեսանյութ, որտեղ Ռ․Ջ․-ն՝ լուսարձակը ձեռքին, ինչ-որ բան է փնտրում: Սակայն տեսնելով, որ սխալվել են, երիտասարդները ներողություն են խնդրել իրենց քաղաք ժամանած հյուրից, նույնիսկ առաջարկել հիվանդանոց տեղափոխել։

Զբոսաշրջիկը մերժել է, որից հետո տղաները հեռացել են։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել երեք երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել