Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ համաձայնագրի պահպանումը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



