Հանրապետության նախագահների խնդիրը ոչ թե երկրին, այլ վարչապետի տիկնոջ հիմնադրամին ծառայելն է
2018 թվականին Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուց հետո Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի առաջին քայլերից մեկը նշանավորվեց մի կոռուպցիոն ձեռնարկով․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը հիմնեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը կարճ ժամանակահատվածում կուտակեց միլիոնավոր դոլարների միջոցներ։ 2018 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վարչապետի այդ ժամանակվա պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, որի ընթացքում զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին։
2022 թվական մարտի 13-ին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը, մարտի 23-ին ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հանրապետության նախագահների առաքելությունը սկսվում է ոչ թե պետությանը, այլ նրանց ընտանեկան հիմնադրամին ծառայելուն պատրաստակամություն հայտնելով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1293424637847670&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել