Նախկիններին վռնդեցիք, Արցախը տվեցիք, հիմա էլ խաղաղության եք պատրաստվում։ Բա տեսնես ինչի՞ են մեր էրեխեքը հիմա էլ Արարատի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում զոհվում թշնամու կրակոցներից։
Արցախը տվել եք, չէ՞, նախկիններին հանել եք, թուրք «ժողովրդի» բարեկամ վարչապետացուին էլ բերել, մեր գլխին ղեկավար եք կարգել։ Բա էլ ինչի՞ ա թուրքը շարունակում սպանել մեր/ձեր էրեխեքին։
Կարո՞ղ ա նրանից ա, որ թշնամին նույն թշնամին ա մնացել, ով անզեն ու տարեց մարդկանց էր գլխատում Արցախում։ Կարո՞ղ ա նրանից ա, որ մտածում էիք թուրքին մենակ Արցախն ա պետք, տանք, ու հանգիստ կապրենք, բայց ինքն եկավ ու Սևանն էլ ուզեց, Սյունիքն էլ, Տիգրանաշենն էլ ու հիմա էլ սպանում ա այդ դիրքերը պահող մեր էրեխեքին։ Կարո՞ղ ա նրանից ա, որ մեզ/ձեզ խաղաղության են պատրաստում, բայց դրան զուգահեռ արյան համն առած թշնամու ախորժակն ավելի ա բացվում։ Կարո՞ղ ա ամեն դեպքում թուրքը նույն թուրքն ա, ուղղակի ձեր հայրենասիրությունն ու հայրենատիրությունն ա կաղում։
Չէ՜, դժվար։ Հաստատ էս էրեխեքի կյանքերն էլ են 20 տարի առաջ վաճառել, ուղղակի թուրքը հիմա է եկել հետևներից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել