Վաղը տեղի է ունենալու աշխարհում վերջին տարիների ընթացքում տիրող պոռնոյի անկյունաքարային դրվագը: Բայդենը զրուցելու է Սի Ձինպինի հետ: Չինաստանի և մեծ առումով աշխարհի համար սա ճակատագրական պահ է քանի որ որոշվելու է թե որ ուղին է բռնում արևելքի հսկան: Չինաստանը կամ գնալու է առճակատման մնալով Մոսկվայի կողքը, կամ զադնի ա դնելու և պահանջի պատերազմի դադարեցում:
Երկու կողմերն էլ ահագին պատրաստվել են էս պահին: Արևմուտքը կովիդի միջոցով արգելափակումների բոլոր հնարավոր պրոտոկոլները մշակել է ու թեստավորել: Չինաստանը մի տարվա պարենային պաշար է կուտակել, չհաշված բոլոր ինստիտուցիոնալ ու ռազմավարական բարեփոխումները: Գնալ արճակատման ԱՄՆ-ի հետ կնշանակի մինչ օրս չտեսնված տնտեսական փլուզում: Չինաստանի արտահանման մոտ կեսը գնում է դեպի տաս երկիր որոնք ամբողջովին ԱՄՆ-ի «տակ» են: Զրկվելով այդ շուկաներից նրանք իրոք ստիպված կլինեն մի տարի պահեստի ցորեն ու բրինձ ուտել և կկորցնեն իրենց բյուջեի ահռելի մասը ու մի 30 տարի հետ կընկնեն:
Տեսականորեն իհարկե կան շանսեր որ Չինաստանը կդիմանա այս զրկանքներին ու կկառուցի «մեկ գոտի, մեկ ճանապարհը», կբարիշացնի ռուսաստանին Եվրոպայի հետ ու կրած դուրս կգա, տիրելով աշխարհին: Պրակտիկորեն իհարկե սրա շանսերը զրոյին մոտ են: Սա կարող էր աշխատել միայն եթե Մոսկվան երեք օրում վերցներ Կիևը, քանի դեռ արևմուտքի քարոզչական մեքենան թափ չէր հավաքել:
Ես մոտ 80%-ով վստահ եմ որ չինացիք նահանջելու են ու ստիպված են լինելու իրենց բեռները շարունակել արտահանել անգլոսաքսերի հսկողության տակ գտնվող ծովերով: Մի փոքր մաս էլ ցամաքով է հասնելու Եվրոպա անցնելով արևմուտքի նորաթուխ դաշնակից Իրանի ու Հայաստանի տարածքով:
Հ.Գ. ժամանակին երբ անգլիացիները չկանխատեսեցին գերմանական երկաթգծի շինարարության հետևանքներ ստիպված եղան երկու համաշխարհային պատերազմ ու բազմաթիվ հեղաշրջումներ հրահրել, որպեսզի չեզոքացնեն այդ «հրեշին»: Տվյալ դեպքում ամեն ինչ կանեն որ «երկաթգիծը» կյանքի չկոչվի իսկզբանե: Իմիջիայլոց սուլթան Աբդուլհամիդի վերջն էլ տվին նույն պատճառով, նա երկաթգիծ էր կառուցում դեպի նավթային պաշարներով հարուստ արաբական թերակղզի: Թերակղզում անգլիացիք մի բեդվինի նշանակեցին արքա, սրանք էլ աչքիս մոռացել են ով ա իրենց մարդ սարքել ու հիմա փորձում են միանալ Չինաստանին... Չեն գիտակցել Քարբալայում գործած իրենց մեղքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10166006458185501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել