Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դառնիցկի շրջանում խոցված հրթիռի բեկորները ավերածությունների և հրդեհի պատճառ են դարձել բազմահարկ շենքում։ Այս մասին մարտի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարները պարզել են, որ խոցված հրթիռի բեկորների անկման հետևանքով ավերվել են տան 16-րդ և տեխնիկական հարկերի կառուցատարրերը, ինչպես նաև հրդեհ է բռնկվել 16-րդ հարկի բնակարանում։
Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, 30 բնակիչ տարհանվել է, որից երեքը՝ վիրավոր։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/03/17/kyiv/3778395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



