Երեք օր է, ինչ ռուսական և իսրայելական մեդիա ռեսուրսները պնդում են, որ Իրանը հրթիռակոծել է ամերիկյան բազաները Իրաքում: Նրանց չխանգարեց նույնիսկ այն փաստը, որ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ չունի որևէ տեղեկություն այն մասին, որ Իրանը թիրախավորել է ամերիկյան բազաները:
Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Բրիտանիան վերադարձրել է Իրանին, դեռ 1979 թվից սառեցված, £400 միլիոնը: Իրանն իր հերթին արտահանձնել է Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք դատապարտվել էին լրտեսության համար: Գործընթացը չխափանեց նույնիսկ Լավրովի սաբոտաժը միջուկային գործարքի շրջանակներում:
Այս ամենից սարսափում են ոչ միայն Իսրայելում, այլ նաև Սաուդյան Արաբիայում, որտեղ հասկանում են, որ իրենց նավթային դրախտի վերջն եկել է: Իրանն այսուհետ միանձնյա է կառավարելու մահմեդական աշխարհը:
Սա բնական է նշանակում է, որ Կովկասում նույնպես վերադասավորում է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10166005592160501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել