Ցավալի է, բայց փաստ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների` Ադրբեջանը առնվազն Հայաստանի մասով կարողանում է հստակ ձևակերպել իր պահանջներն ու ակնկալիքները` ըստ անհրաժեշտության փաթեթավորելով և՛ ռազմական ուժի սպառնալիքով, և՛ կեղծ խաղաղասիրությամբ։ Այդպիսի, մի առանձնակի տագնապալի ձևակերպում է ադրբեջանական կողմից հայտնի դարձած հինգ պահանջ-պայմանները, իսկ հայ հանրության և աշխարհի մոտ տրամաբանական հարց է առաջանում. խաղաղության մասին հայտարարություններ մուրալուց զատ, ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանություն կոչեցյալի վերաբերմունքը չարաբաստիկ հինգ պահանջներին, ի՞նչ պահանջներ, ակնկալիքներ ունի Հայաատանը, ի՞նչ է պատրաստ զիջելու ինչ ստանալու դիմաց։ Հայտնի չէ ոչ ոքի` ո՛չ հայ հանրությանը, ո՛չ էլ միջազգային հանրությանը։
Ժողովու՛րդ, ձեթի, պեսոկի, ալյուրի և մնացած ամեն ինչի թանկացումը լինելու է շարունակական, կամ ոչ քչերդ կսթափվեք, ու միասին սրանց կհեռացնենք իշխանությունից` 《ձեռքի հետ》էլ երկիրը կփրկենք, կամ ոսկու տեղը ձեթ կառնենք կպահեք, առիթներին էլ ալյուր կնվիրենք։
Սթափվել է պե՛տք, կործանվում ենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել