Tert.am-ը գրում է․

Մարտի 11-ի երեկոյից ծանր հրետանուց գնդակոծվող Նիկոլաև քաղաքում համառ մարտեր են ընթանում ռուսական զորքերի հետ։ Մարտի 12-ի առավոտյան, գիշերային պայթյունների տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը։

«Այժմ Նիկոլաևում համառ մարտեր են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել