Ռուս-Ուկրաինական պատերազմը, խաղաղ բնակչությունն ու երկկողմանի տապոռ պրոպագանդան
Երեկվանից մեյնսթրիմ քննարկումները Մարիուպոլում թիրախավորված ծննդատունն է:
Ուկրաինական ճամբարն ասում է, որ ռուսները հերշներ են, ինչ-որ հայտնի հղիի նկար են համաշխարհային թրենդ սարքում ու գնա՜ց, ախեր ու օխերը, սենտիմենտալ փսլինքներ:
Ռուսական ճամբարն էլ ասում ա՝ սաղ ֆեյք ա, էդ հղին՝ հղի չի, այլ ինստագռամեռշա ա, ծննդատունը տեռորիսռների ու զինվորականների բազա էր, համ էլ ուկրաինացիք տականք են ու նացիստներն են մենակ խաղաղ բնակչության վահան սարքում, մենք էլ հենց դենացիֆիկացիայով ենք զբաղվում: Ու ստեղ էլ սկսվում ա ուրիշ էմոցիոնալ հիստերիա, որտեղ սենտիմենտներն ու կարծրատիպերը վերացնում են փաստերը:
Վերջից առաջ գանք: Բնակչությանը չտարհանելը ամենևին միայն նացիստներին հատուկ մարտավարություն չէր: Ավելին ասեմ՝ Հայրենականում նացիստներին հաղթեցինք նաև նրա շնորհիվ, որ բախտորոշ դրվագներում Կարմիր Բանակն էլ էր այդ քայլին դիմում: Զորօրինակ՝ Ստալինգրադում բնակչության տարհանում չիրականացվեց ու դա հիմնավորվում էր նրանով, որ զինվորը դեմոտիվացվում է, երբ չի տեսնում, թե ում է պաշտպանում:
Ընդհանրապես, քաղաքային մարտը ամենաբարդն է համարվում, որովհետև չեզոքացնում է դոմինանտ կողմի օդային ու կրակային առավելության պոտենցիալի զգալի մասը: Մյուս կողմից, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ որոշում է կայացվել խաղաղ բնակավայր հայտարարվել ու/կամ բնակչությանը տարհնել: Օրինակ՝ Փարիզի դեպքում դա երկու անգամ է արվել, Հռոմի դեպքում՝ 1 անգամ: 44 օրյա պատերազմի ժամանակ առաջին բանը, որ արեցին՝ բնակչության տարհանումն էր: Տենց խաղաղ բնակչությունը ավելի քիչ է տուժում կարճաժամկետ հեռանկարում, բայց որպես կանոն, դա բերում է պաշտպանվող կողմի կապիտուլյացիայի: Ինչո՞ւ: Դե որովհետև, ինչպես արդեն նշվեց, դա դեմոտիվացնում է պաշտպաններին, իսկ հակառակորդի գերակայությունը չի չեզոքացվում:
Կա նաև հարցի բարոյահոգեբանական կողմ: Էդ հայրենիքը ու պետությունը, որը պաշտպանվում է, պո իձեե, մենակ զինվորի ու զինվորի ընտանիքի հայրենիքն ու պետությունը չեն: Մի տեսակ սրիկայություն ա պահնջելը զինվորից, որ ինքը գնա դաշտում զոհվի ու նենց անի, որ հանկարծ մեր բնակարանները չվնասվեն, որ հետո էլ, երբ ռուսական գարնիզոնը գա, մենք հելնենք Ուկրաինայի դրոշ թափ տանք ու մեր խաղաղ անհնազանդությունը ցույց տանք: Հայրենիքը տենց բան ա՝ կամ քոնն ա, կամ քոնը չի: Եթե քոնն ա, ուրեմն դու էլ պետք ա կիսես ռիսկերն ու զրկանքները, եթե քոնը չի, ուրեմն քո զինվորին ըտեղից լարողն ու սպանողն էլ օկուպանտ չի առնվազն:
Ուկրաինական քարոզչության ու պրոուկրաինական ճամբարի մասին մի երկու խոսք: Ժողովուրդ ջան, կամ խաչներդ հանեք, կամ տռուսիկներդ հագեք: Ցանցը ողողված ա ֆոտո ու վիդեո փասերով, ոնց են ուկրաինական զինված ստորաբաժանումները բնակավայրերի տարածքում տեղակայվում, կրակ վարում, տեխնիկա կուտակում: Շնորհիվ քաղաքային մարտերի մարտավարությանը դիմելու է, որ ռուսական զորքը արդեն Լվովում չի: Մալադեց, ոնց ուզենք՝ կարանք վերաբերվենք Ուկրաինա պետությանն ու իրա իշխող վարչախմբին, բայց աներկբա փաստ ա, որ ատամներով իրանց երկիրն ու իշխանությունը փորձում են պահել, սենտիմենտալ փսլինքների վրա էլ շատ չեն նայում: Մենք էլ եթե տենց անեինք, Նոյեմբերի 9ը կարող էր չլինել: Բայց պետք չի նաև անմեղ գառ սարքել, այո՛, էս ռազմավարությունը վտանգում ա խաղաղ բնակչությանը, բայց էդ մի ընտրություն ա, որը Ուկրաինան արել է, հիմա դուք խի՞ եք ուզում հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել:
Ռուսական քարոզչության ու պրոռուսական ճամբարի մասին: Կլինի՞ դուք էլ կամ խաչը հանեք, կամ տռուսիկներդ հագնեք: Թե բա սպեցիալնայա վայեննայա օպերացիա: Եթե պատերազմի առաջին օրերին էդ կռուտիտն անցնում էր, ապա հիմա կարաք անունը մանուշակների փոշոտում էլ դնեք, դրանից եղելությունը չի փոխվում ու սա հալալ-զուլալ ժամանակակից լիարժեք պատերազմ ա՝ իր սարսափներով ու կորուստներով: Ու այո՛, պատերազմը ենթադրում է նաև սարսափելի որոշումներ: Եթե պայմանական Մարիուպոլի ծննդատունը այս կամ այն ձևով օգտագործվում է քո զինվորներին սպանելու համար, ապա դա էլ ծննդատուն չի, դա լեգիտիմ թիրախ է, որը պետք է րոպե առաջ բիզիմդիր անել: Հլա պատկերացրեք Բաքվի մատույցներում եք ու ծննդատան բակում տեղակայված հրետանին կրակ է վարում քո զորքի վրա: Շատ դարդ կանե՞ք, որ էդ մարտկոցը օդերով հանեն ու ծննդատունն էլ վնասվի: Ես որ չէի անի, մի հատ էլ կանտռոլնի հարված կպահանջեի: Դրա համար ա, որ ասում են, որ կռիվ ա, փլավ չեն բաժանում: Ինչ վերաբերում ա ռուսական քարոզչությամբ ստեղ առյուծ ճղող գուբերնիստ ապիներին. տղերք, բա զադերժկան ինչո՞ւմ ա, ո՞ւր ա ձեր կամավորական ջոկտը: Արցախը ֆեյսբուքում էիք իբր պահում հիմնականում, բա մատուշկա Ռոսսիյային էլ եք տենց պահելու: Մեզ բացատրում էիք ու եք, որ հանուն Ռուսաստանի դաժե կապիտուլյացիան ա խեր, բա սենց ո՞նց կլինի...
Մի քիչ երկար ստացվեց, բայց դե ոչինչ, ոնց նայում եմ, ֆեյսբուքում տիրող իձիածիզմն ու սենտիմենտալ փսլինքների ցունամին արդեն խեղդում ա: Առայժմ էսքանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1370279533447793&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել