Թուրքիայում մի մարդ կա, անունն է Էթհեմ Սանչակ, Էրդողանի մտերիմներից է: Վերջերս տրված իր հարցազրույցից մի քանի նախադասություն եմ ուզում ցիտել` առանց մեկնաբանության: Պարզապես ասեմ, որ բոլոր այս մտքերի հետ համաձայն եմ, բացառությամբ մեկի:
- «ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեղավորը ՆԱՏՕ-ն է»
- «Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեր պատմական խայտառակությունը է»
- «Թուրքիայի 6 ռազմական հեղաշրջումները կազմակերպել էր ՆԱՏՕ-ն»
- «2016-ին ՆԱՏՕ-ն փորձեց հեռացնել նաև նախագահ Էրդողանին»
- «ՆԱՏՕ-ի գործակալ գեներալները փախել են երկրից և արևմուտքը նրանց չի արտահանձնում մեզ»
- «Բայդենն ընտրվելուց առաջ հայտարարել է, որ հեռացնելու է Էրդողանին»
- «ՆԱՏՕ-ն թուրքերի համար ժառանգված քաղցկեղ է»
- «Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը կարա լինի միայն Ռուսաստանը»
- «եթե փլուզվի Ռուսաստանը, Թուրքիան կմասնատվի»
- «եթե փլուզվի Թուրքիան, կմասնատվի նաև Ռուսաստանը»
- «անգլիացիներն են կործանել Օսմանյան կայսրությունը»
- «Ռուսաստանն առաջինն էր, որ ճանաչել է Թուրքիայի անկախությունը»
- «Թուրքիան Ռուսաստանի դեմ կիրառված ոչ մի պատժամիջոցի չի միանա»
- «Պուտինի, Էրդողանի և Ալիևի համագործակցության շնորհիվ է լուծվել Ադրբեջանի հարցը (Արցախը նկատի ունի)»
- «Հայաստանն ուներ արևմտյան թեքում, բայց մենք կարողացել ենք ընդհանուր ջանքերով մեզանով անել Հայաստանին»
- «50 տարի շարունակ ՆԱՏՕ-ն մեզ թույլ չէր տալիս ատոմակայան ունենալ, Ռուսաստանի շնորհիվ այդ հարցը լուծվեց»
- «ՆԱՏՕ-ն մեզ զրկեց հակաօդային պաշտպանությունից, իսկ Ռուսաստանը Ս-400 տվեց մեզ ու միասին մենք ստեղծում ենք Ս-500-ը»
- «մենք Զելենսկուն պետք է դնենք ճիշտ եվրասիական ուղղու վրա, այնպես, ինչպես Փաշինյանի հետ արեցինք»
Կրկնում եմ, ես կարծում եմ, որ հիշյալ բոլոր մտքերն արտացոլում են իրականությունը, միայն, թե Փաշինյանը երբեք իրականում արևմտամետ չի եղել, դա պարզապես արհեստածին պատրվակ էր: Ասեմ նաև իմանաք, որ Էթհեմ Սանչակը պարզապես Էրդողանի մտերիմը չէ: Նա Թուրքիայի գլխավոր մեդիա մագնատն է ու Էրդողանի քարոզչական մեքենայի շեֆերից է: Այդպիսին նա դարձել է այն բանից հետո, երբ Էրդողանը խլել է «Star Media Group» կոչեցյալն իր հակառակորդ Գյուլենիստներից ու տվել Սանչակին: Հետագայում այդ մեդիա կայսրության 50%-ն գնել է ադրբեջանական SOCAR-ը:
Եթե հանկարծ Ռուսաստանը պարտվեց, Էրդողանը շաբաթներ անց հեռացվելու է ու սկսվելու է Թուրքիայի մասնատումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165985038000501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել