Ադրբեջանի ՊՆ-ն մատ է թափ տալիս Ռուսաստանի ՊՆ-ի վրա, որ մամուլի հաղորդագրության մեջ համարձակվել է հիշատակել «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը։ Թե բա. «Ադրբեջանի տարածքում այդպիսի վարչական միավոր չկա»։
Զավեշտալի է, քանի որ ընդամենը 2 տարի առաջ իրենց ամբողջ քարոզչական մեքենան համոզում էր բոլորին, թե «Ղարաբաղը հինավուրց ադրբեջանական հող է», թե բա «Ղարաբաղի խանություն», թե բա «Ղարաբաղ ոչ թե Արցախ» և այլն։
Հիմա, երբ հայի արյան հոտն արդեն քթներն է ընկել, լրիվ մոռացել են, որ Ղարաբաղին նվիրված մուղամներ էին երգում։
Սա, իհարկե, մանրուք կարող է թվալ, բայց անսպասելիորեն բացահայտում է թե՛ հապճեպ «կարած» այդ ազգային ինքնության բացերը, թե՛ ախորժակները (որոնք, իհարկե, երբեք էլ չեն թաքցրել)։
Թեպետ, քանի դեռ իրենց կամակատարն է ՀՀ-ում նստած, ինչի՞ց պիտի վախենան, որ դեռ մի բան էլ թաքցնեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5170769879627834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել