Արդեն մի քանի օր գնդակոծության տակ գտնվող ուկրաինական Մարիուպոլ քաղաքը ցուցադրվել է թռչնի թռիչքի  բարձրությունից, գրում է korrespondent.net-ը։

Քաղաքում երկու օր անընդմեջ ձախողվում է խաղաղ բնակչության տարհանումը: Բնակիչները հայտնում են աղետալի իրավիճակի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակում են իրականացրել Մարիուպոլի ուղղությամբ:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել