Կամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը սիրում պատմությունների մեջ ընկնել, կամ նրա գլխին սարքում են, որովհետև իրա թիմը ոչնչից չի հասկանում:
Սա հարցի պարզ՝ ավելի երևացող կողմն ա: Կա այլ հարց: Վաղը Կոմիտասի պողոտան ավելի մեծ աղմուկ կարա բարձրացնի, ակտիվիստները կքնեն ընդեղ ենքան, մինչև «Սիրուն չի»3-րդ սերիան լինի:
Սա կլինի արդեն Տարոն Մարգարյանի համար երրորդ դեպքը, որ ինքը հետ կկանգնի իրա որոշումից:
Հիմա եկեք ավելի պարզ նայենք: Կարող են լինել մարդիկ, որոնք շատ կոնկրետ աշխատում են Տարոն Մարգարյանի դեմ, բայց, Տարոն Մարգարյանը պետք ա էդ ամեն ինչը հասկանա ու սկսի...
Պետք է առաջին հերթին վերացնի Կոմիտասի հարցը, տեղում սարքի խաղահրապարակ, ինչպես եղավ Մաշտոցի պուրակում
Երկրորդ, պետք է վերջնականապես կասեցնի Սայաթ-Նովայի շինարարությունը, և էլի ինչ-որ լավ բան կառուցի:
Պետք է հրապարակային հայտարարի, որ քաղաքի կենտրոնում հետայսու չի խոյանալու և ոչ մի բարձրահարկ շենք:
Ամենավերջում, Տարոն Մարգարյանը պետք է վերացնի ավտոկայանատեղիների համար գանձվող գումարը:
Իսկ այդքանի հետո, պետք ա իրա ընկերների հետ մտածի խելացի և աշխատտող թիմ հավաքելու մասին, և քաղաքապետարանից հեռացնի իրեն շոպլիկացող, իրեն առաջ խոնարհվող և ոչնչից չհասկացող աշխատակազմից:
Ահա, ես ձեզ տալիս եմ պարզ լուծում, դա օգուտ կլինի և քաղաքին, և քաղաքի համար մտահոգ քաղաքապետին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել