Ընդդիմության կողմից զրո ձայն ստացած, բացառապես ՔՊ ձայներով վերջերս ՄԻՊ ընտրված Քրիստիննե Գրիգորյանը այսօրվա ասուլիսում չհամարձակվեց որևէ գնահատական տալու վարչապետ կոչեցյալի` վիրավորական և սպառնալիք պարունակող հայտարարություններին։ Նորընտիր ՄԻՊ-ը չհամարձակվեց նույնիսկ անդրադառնալու Արդարադատության նախարարի` մի քանի տասնյակ, հավանաբար ոչ նիկոլահպատակ, դատավորների հասցեին հնչեցված չհիմնավորված մեղադրանքներին։ Գրիգորյանը նշածս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները բնորոշեց` քաղաքական և չտադապարտեց։ Ստացվում է, ըստ ՄԻՊ-ի` կարելի է մարդկանց վիրավորել, սպառնալ, հետո էլ ասել թե քաղաքական գնահատական է տրվել և ոչ ավելին, հետևաբար Գրիգորյանը պետք է շուտափույթ դատապարտի իշխանությանը` Նիկոլի հասցեին հնչեցված հայհոյանքների և վիրավորանքների համար հետապնդվողների դեմ քաղաքական հալածանքներ կիրառելու համար, քանի որ դրանք, ըստ իր բնորոշման, քաղաքական գնահատակններ են և ոչ ավելին։ Իհարկե, Գրիգորյան Քրիստինեն նման հայտարարություն չի անի ու չի անի, քանի որ դեռ չսկսած արդեն ապացուցել է, որ ունակ չէ արձագանքելու իշխանության բեսպրեդելին։
Այնուամենայնիվ պետք է իշխանությունների կողմից ընդդիմության հասցեին հնչեցվելիք ցանկացած սպառնալիքի, վիրավորանքի և այլ խնդիրների մասին պահանջել ՄԻՊ արձագանքը` ի ցույց դնելու իշխանությունների սպասարկու այս կառույցի սնանկությունը։
Ի դեպ` 20-ից ավելի աշխատողների ՄԻՊ գրասենյակից Արման Թաթոյանի հետ հեռանալը արդարացված է և վկայում է աշխատակիցների սկզբունքայնության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել