Դիվանագետի օրվա կապակցությամբ հակադիվանագիտական հայտարարություններ
Արարատ Միրզոյանից երկու մեջբերում և մեկ պարզ հարց․
«․․․․Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»։
․․․․և, իհարկե, մեզ համար․․․ Երբ այսպիսի ձևակերպում ես հնչեցնում ու մատնանշում ես քո ուզածը, հակառակ կողմը միշտ ձգտելու է թանկ վաճառել դա։
ԼԵԶՈՒՆ ՏՐՎԱԾ Է ՄՏՔԵՐԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Այս ոսկյա կանոնը գիտեն բոլոր ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ դիվանագետները։
«Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»։
ԼՈՒ՞ՐՋ․․․ Էդ լուծումները ո՞նց են լինելու մաթեմատիկական բանաձևերի միջոցով, թե՞ ներքին կարգով։ Էդ տասնամյակների խնդիրները չե՞ն մտնում հարյուրամյակների խնդիրների մեջ, թե առանձին վերցված են լուծում ստանալու․․․
Վերջում էլ խոստացված հարցը․
Արդյո՞ք բանագնացների առաջին հանդիպման ժամանակ թուրքական կողմից որպես նախապայման չի առաջարկվել փակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը․․․․
Այս հարցին կարելի է պատասխանել «ԱՅՈ, դրվել է բայց․․․», կամ «ՈՉ, չի դրվել․․․» ձևակերպումներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել