SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումը կարող է արագացնել դոլարով հաշվարկներից հրաժարվելու գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է չինական Global Times–ը` հղում անելով փորձագետներին։
Ավելի վաղ ԵՄ արտգործնախարարների վիրտուալ հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ նախարարները պայմանավորվել են մի շարք ռուսական բանկեր անջատել SWIFT համակարգից։ Կանադան, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան աջակցել են այդ քայլը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



