Armeniasputnik.am-ը գրում է․
Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել քննարկել ԵՄ–ին անդամակցելու հարցը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով:
Նա այդ մասին խոսել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։
«Մենք դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի՝ նոր, հատուկ ընթացակարգով անդամակցության հարցով։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին, որ մեր կողքին են, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և, ամենակարևորը, հավասար պայմաններում», - ասել է Զելենսկին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել